ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 
  • Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց

    Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց

    14.04.2025| 19:29
    1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության կոտորած։ Առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական զինված ուժերն սկսեցին գյուղի հրետակոծությունը։ Արցախի ազատագրական բանակի մարտիկներ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել հակառակորդի երկու գրոհները:
  • Եղիշե Առաքյալի վանք

    Եղիշե Առաքյալի վանք

    13.04.2025| 15:46
    ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ, Գ. ՄԱՏԱՂԻՍ Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է: Դատելով Մ. Կաղանկատվացու հաղորդումներից, վանքը գտնվել է հնագույն սրբավայրում և նախքան Թադեոս Առաքյալի աշակերտ Եղիշեի նահատակվելը և այստեղ թաղվելը սրբավայրը կոչվել է Ներսմիհրի սուրբ ուխտ:
  • Լիբանանի Պատերազմի 50-Ամեակ. Պատերազմը, Որ Կեանք Շինեց

    Լիբանանի Պատերազմի 50-Ամեակ. Պատերազմը, Որ Կեանք Շինեց

    12.04.2025| 21:29
    Պատերազմը ահաւոր ու սարսափելի բան է: Մէկ կողմէ կը պատճառէ մահ ու կոտորած, բայց նաեւ` վախ եւ ընկճուածութիւն: Շարժապատկերի վրայ պատերազմական ժապաւէններ դիտելը կրնայ դիւրին թուիլ, բայց պատերազմի մէջ ապրիլը ուրիշ բան է: Այս ուրիշ բանին մէջ պէտք է իսկապէս ապրիլ եւ տեսնել կեանքի ողբերգութիւնները: Սիրելիներու եւ ծանօթ-անծանօթներու մահը: Անշնչացած դիակներ` սփռուած հոս ու հոն, տակաւին` անհետ կորսուածներ: Տուներու եւ շէնքերու քանդումներ եւ գետնայարկերու տակ ապաստանարաններու մէջ ապահով թաքստոց մը փնտռելու մղձաւանջ: Այս ապաստանարաններուն մէջ ստեղծուած քաոսային վիճակ, արդարեւ, շնչահեղձ ըլլալու աստիճան կողք կողքի կծկուածներ` դրացի թէ ոչ, որոնց հետ ստիպուած ես անցընել իւրաքանչիւր վայրկեանը: Այս վայրկեաններուն պիտի հաշուես իւրաքանչիւր հրթիռ եւ ռումբ, որ կը պայթի, եւ որուն պիտի յաջորդեն քանդումները եւ փշրտոցներն ու անոնց ձայներուն ահաւորութիւնը: Չեն ուշանար վլվլուկները եւ հարցումները. «Արդեօք որո՞ւ տունը քանդուեցաւ»:
  • Մնացականյանի կամուրջը

    Մնացականյանի կամուրջը

    12.04.2025| 19:14
    Թբիլիսին Քռի վրա ունի տասնյակից ավելի կամուրջ, այնինչ Թիֆլիսն ուներ վեցը, որոնցից մեկը կրում էր Մնացականյանի անունը։
  • Խարբուխ

    Խարբուխ

    10.04.2025| 14:10
    Թիֆլիսը հնում շուրջն ուներ մի քանի գյուղ, որոնք այսօր քաղաքի մաս են կազմում։ Դրանցից մեկը Խարբուխն էր՝ ներկայիս Խարպուխին։ Այն գտնվում էր քարափի լանջին, զառիվայր էր, դարիվեր, քարքարոտ էր և ավազոտ։ Հետաքրքիր է բառի ստուգաբանությունը։ Ըստ ավանդության, երբ մեկը հարբուխով էր հիվանդանում, հետը վերցնում էր կավե նոր փարչ, երկու սպիտակ մոմ, բլիթներ և ձեռագործ տղայի կամ աղջկա տիկնիկ, որ թիֆլիսահայոց բարբառով կոչվում էր տիկին․․․ Այդ ամենը տանում էր քարափի գլուխը, մոմերը վառում ու թողնում-հեռանում։ Բայց մինչ քարափի գլուխ հասնելը, մարդը քրտնում էր և հազն ու հարբուխն անցնում։
  • Առեղծված

    Առեղծված

    08.04.2025| 21:29
    Ամիրն ասաց՝ միշտ հմա՛ն ես, Հայաստանիս վարդն ես, սիրո՛ւն, բոց շուրթերիդ ցողը քաղեմ՝ կյանքս դարեր կերկարի:
  • Փշուր-փշուր

    Փշուր-փշուր

    07.04.2025| 19:22
    ՏԻԳՐԱ'Ն, որդի'ս, ների'ր, որ չեմ կարողանում վերականգնել դիմանկարիդ ծիածանաթև գույները. չեմ ուզում ի վերուստ շնորհված շռայլ գույներից որևէ մեկն առանձնացնել։
  • Դու՛

    Դու՛

    07.04.2025| 13:35
    Դու Աստվածամոր վեհությունն ունես, լուրջ սևեռումը՝ մայրաց մայրերի, մանուկ Հիսուսը գրկիդ ես հառնում քեզնով մարդացվող մտքում իմ վայրի:
  • Քեզ ո՞վ չի ճանաչի

    Քեզ ո՞վ չի ճանաչի

    07.04.2025| 05:55
    Մի քահանա մահվանից հետո հայտնվում է դժոխքի ու դրախտի ճամփաբաժանին: Հանկարծ նրան է մոտենում մի մարդ և հարցնում է, թե ո՛վ է:
  • Երեկ ապրիլի 4-ին Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն էր

    Երեկ ապրիլի 4-ին Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն էր

    05.04.2025| 20:06
    Հովհաննես Թումանյանի հուշերը Խրիմյան Հայրիկի մասին:
վեր­ջը